• Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ

    Բարի գալուստ ակումբավարների առցանց դասընթաց

     

    • Երիտասարդական մասնակցություն

    • Մեդիագրագիտություն

       Մեդիագրագիտություն

      «Ով ղեկավարում է մեդիան, ղեկավարում է նաև բանականությունը»:  Ջիմ Մորրիսոն


        Ինֆորմացիայի փոխանցման գործընթացը մշտապես մարդկային հասարակության ձևավորման և զարգացման գործում առանցքային նշանակություն է ունեցել: Սկսած հին ժամանակներից աշխարհի մասին համակարգված պատկերացումները թույլ են տվել մարդկային տեսակին գոյատևել՝ սերնդեսերունդ փոխանցելով այդ ինֆորմացիան:

        Մարդու գոյատևման գործընթացին նպաստելով հանդերձ` այսօր /ինֆորմացիոն դարաշրջանում/ ինֆորմացիան գոյատևման գործառույթից զատ, առանցքային նշանակություն ունի քաղաքակրթության ձևավորման, վերափոխումների և արժեքների ձևավորման գործում:

        Եվ քանի որ ինֆորմացիան կերտում է մեզ, ապա մեր ինքնակերտման գործընթացի ակտիվ դերակատարը լինելու համար անհրաժեշտ է վերահսկել մեր անձի վրա ազդող ինֆորմացիոն ալիքները: Իսկ այդ ալիքների հետ հարաբերակցության առաջնային միջոցներից է մեդիան՝ ավանդական, սոցիալական և թվային:

        Ինֆորմացիայի հավաստի աղբյուրների ընտրություն, ինֆորմացիայի ավելորդ հոսքից պաշտպանվածություն, առանձին անձանց, կազմակերպությունների և պետությունների ինֆորմացիոն պաշտպանվածություն, քննադատական մոտեցումը ինֆորմացիայի նկատմամաբ, որը քեզ հասանելի է դառնում. հարցեր, որոնք ժամանակակից մարդու առաջ ծառացել են:

        Եվ որպես լուծման տարբերակ այս խնդիրների՝ ինֆորմացիոն դարաշրջանում ձևավորվեց և զարգացավ կրթական մի նոր մոտեցում՝ Մեդիագրագիտությունը:

        Մեդիագրագիտությունը մեդիայի տարբեր ձևերին հասանելիություն ունենալու, այն վերլուծելու, գնահատելու և ստեղծելու կարողությունն է: Այն նաև ստեղծում է հասարակությունում մեդիայի դերի մասին պատկերացում, ինչպես նաև մեդիայում հետազոտության իրականացման և ինքնարտահայտման հմտություններ:
       

    • Կամավորություն. ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ

      Կամավորություն. ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ

      «Կամավորությունը սերն է գործողության մեջ»

      ...Երբ գործը հանդիպում է կարեկցանքին՝ փոխվում են կյանքեր...

      ...Վոլունեզիա՝ այն պահը, երբ մոռանում ես, որ կամավորություն ես անում, որպեսզի այլոց կյանքը փոխես, քանի որ այն փոխում է հենց քո կյանքը...

      ...Կամավորները գուցե ժամանակ չունեն, սակայն ունեն սիրտ...

        «Էվոլյուցիոն տեսության հիմնադիր Չարլզ Դարվինը կարծում էր, որ չվճարվող աշխատանքը կատարվում է գենետիկ պահանջմունքների ազդեցության ներքո: Վերջինս բավարարում է անհատի և հասարակության գթասրտության պահանջմունքը»: 

        Կամավորությունը կենսակերպ է, մտածելակերպ և գործելակերպ: Մեր օրերում կամավորությունը ընդգրկում է գործունեության լայն շրջանակներ, որը ներառում է փոխօգնության և ինքնօգնության ավանդական ձևերից մինչ ֆոնդահայթայթում և քաղաքացիական ակտիվության այլ ձևերը:

        Աշխարհում այսօր ավելի քան 1 միլիարդ մարդ զբաղվում է կամավորությամբ: Նրանք ներառված են կամավորական գործունեության մեջ տարատեսակ նպատակներով սկսած աղքատության հաղթահարումը, բազային առողջապահական և կրթական հնարավորություններ ստեղծելը բոլորի համար, մինչ էկոլոգիական խնդիրներ և սոցիալական մեկուսացման դեմ պայքարը: Ինչպես նպատակները այնպես նաև իրականացման ձևերի տեսանկյունից ևս մենք գործ ունենք բազմազանության հետ: Կամավորություն իրականացնում են այսօր շատ ոլորտներում և շրջանակներում, ինչպիսին է բժշկությունը, կրթությունը, անվտանգությունը:

        «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով կարգավորվում է կամավորությունը, սակայն չեն նախատեսվում կամավորության և կամավորի սահմանումները: Մյուս կողմից, հղում է արվում «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ՀՀ աշխատանքային օրենսգրքին: «Բարեգործության մասին» օրենքի համաձայն, կամավորներն «այն ֆիզիկական անձիք են, ովքեր սույն օրենքի նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին» (9-րդ հոդված): Աշխատանքային օրենսգրքի համաձայն, «կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով» (102-րդ հոդվածի 2-րդ մաս):

        Քաղաքացիական հասարակության կայացման և կրթման մեջ ևս այսօր կամավորական աշխատանքը մեծ ազդեցություն ունի: Այն հնարավություն է տեղական և գլոբալ մակարդակներում քաղաքացիական հասարակության ձայնը ավելի լսելի դարձնելու և քաղաքականություն մշակողների վրա ադզեցություն ունենալու: Բացի այդ այն նաև աջակցող մեխանիզմ է համայնքին ավելի մասնկցային կյանք վարելու և  իրավունքները իրացման տեսանկյունից:


      Ի՞նչ հարցեր կարելի է քննարկել այս թեմայի շրջանակներում

              • Կամավորություն անելու շարժառիթներն ու ակնկալիքները
              • Կամավորությունը որպես անձի ձևավորման հիմնական գործոններից մեկը
              • Կամավորությունը որպես քաղաքացիական մասնակցության ձև և պատասխանատվություն
              • Կամավորությունը՝ որպես աշխատաշուկա մտնելու հնարավորություն
              • Կամավորությունը և մարդասիրություն

      Ինչպե՞ս կարող եք կամավորության թեման արծարծել ձեր ակումբներում

      Անգլերենի և ֆրանսերենի ակումբներում կարող եք դիտել Եվրոպական կամավորական ծառայության մասին պատմող, երիտասարդ կամավորների պատմությունների տեսահոլովակներ, և քննարկել թե ինչ է տալիս միջազգային կամավորությունը մարդուն: Նման տեսանյութեր կարող եք գտնել այստեղ: Հետո խնդրել կամավորական ծրագրերով զբաղվող կազմակերպության ղեկավարի հյուր գալ և ներկայացնել եվրոպական կամավորական ծրագրերը:

      Էկոլոգիական ակումբը կարող է մեկ անգամ քննարկել էկոլոգիական ակտիվիստների փորձը և խոսել, թե Հայաստանի պարագայում ինչպիսի անելիքներ ունեն էկո կամավորները, ինչ բարդությունների առջև են կանգնում, ինչ փորձ կա էկոլոգիական ոլորտի կամավորների ու ակտիվիստների աշխատանքում արտերկրում: Կարող եք միասին ուսումնասիրել International Volunteer HQ կամավորական ծրագրի կողմից առանձնացրած 9 լավագույն էկոկամավորական ծրագրերը, քննարկել, թե Հայաստանում ինչ էկո կամավորության հնարավորությունն և կարիք կա: Կամ կարող եք նաև ուսումնասիրել էկոկամավորության դպրոցական ծրագրերի մասին պատմող այս ծրագիրը:

      Կինոակումբը կարող է ցուցադրել ռուսաստանյան սոցիալական մեդիա պրոեկտի "Я волонтер. Истории неравнодушных" դոկումենտալ ֆիլմը, և քննարկում կազմակերպել այդ թեմայով, հատկապես խոսելով կարեկցանքի և մարդասիրության, նվիրումի և բարության, օգնելու ցանկության մասին: Կարող եք օգտագործել նաև http://ivolunteer.ru/ կայքի նյութերը դիտումների կազմակերպման համար: Ծանոթանալու համար կամավորության տարբեր անելիքներին, կարող եք միասին դիտել և ուսումանսիրել "Как волонтёры меняют мир" կարճամետրաժ ֆիլմերը: Կամ դիտել Филантроп առցանց ամսագրի այլ նյութեր:

      Մարդու իրավունքների ակումբին կարող են հետաքրքրել ՄԱԿ կամավորների ծրագրի մարդու իրավունքների առաջխաղացման ծրագրերի կամավորների, ում մասին կարող եք պատմություններ գտնել հետևյալ հղումով, կամ  Քիտոյում մարդու իրավունքների կամավորություն իրականացնող երիտասարդ կանանց մեկի հաջողված պատմությունը կարդալ և քննարկել, թե օրինակ որ երկրում ըստ ձեզ կա ՄԻ կամավորների մեծ կարիք, որ հարցերում է, որ ՄԻ կամավորները պետք է ներգրավված լինեն, ինչ հիմնական հարցեր բարձրացնեն և ինչ կերպ աջակցեն ՄԻ պաշտպանությանը:

      Միջմշակութային ակումբին բացի Եվրոպական կամավորական ծառայության կամավորներից, կարող է հետաքրքիր լինել նաև հանդիպումը Ամերիկյան Կամավորական Կորպուսի կամավորների հետ, ովքեր հաճախ հեռու գյուղական համայնքներում են իրենց ծառայությունն իրականացնում ու համոզված ենք շատ հետաքրքիր միջմշակութային փորձառություն կարող են կիսել ձեր ակումբի հետ:

      Ընդհանուր առմամբ բոլոր ակումբներում էլ կարող եք խոսել կամավորի դերի ճանաչման շուրջ, անհրաժեշտ արժեքային կողմնորոշումների և որակների մասին, խոսել կամավորության  հնարավորությունների մասին Հայաստանի երիտասարդների համար, ներկայացնել «ԿԱԶԱ» հիմնադրամի տարբեր կամավորական ծրագրերը: Առաջարկում ենք ձեզ ուսումնասիրել ՄԱԿ-ի կամավորական ծրագրերը, դիտել, թե ինչպես են երիտասարդները ներգրավված դրանց մեջ, և գուցե ձեր ակումբային քննարկմանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից այդ ծրագրի պատասխանատուներին հրավիրել զրույցի: Ոգեշնչման և հետաքրքիր գաղափարների համար առաջարկում ենք դիտել երիտասարդ կամավորների մասին պատմող տեսանյութը

       

    • Արվեստը՝ քաղաքացիական մասնակցության միջոց

      Արվեստը՝ քաղաքացիական մասնակցության միջոց


      «Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, մարդկանց մոտ կյանքը ավելի խորը հասկանալու և սիրելու կարողության ձևավորումն է»:

      (Ամերիկացի նկարիչ Ռոկուել Կենտ)

       

      «Երաժշտությունը, պարը, նկարչությունը և թատրոնը բոլոր բանալիներն են, որոնք բացում են մարդկային խորը էությունը»: 

      (Ուիլյամ Բենետ, նախկին ԱՄՆ կրթության նախարար)

       

       «Եթե նախկինում արվեստում շեշտադրումը բնության իրականության ճանաչումն էր, ապա այսօր դա իրականության բնույթի ճանաչումն է»

      (Ռոյ Էսկոտը)

        Արվեստը վաղուց դադարել է պարզապես իրականության պատկերավոր ու գեղարվեստական արտացոլումը լինելուց:

        Շատերը արվեստն օգտագործում են սեփական մտորումները, հույզերը, իրենց շրջապատող իրականության մեջ առկա խնդիրները վեր բարձրացնելու ու լուծումներ գտնելու համար:

        Դե իսկ մենք արվեստին կանդրադառնանք քաղաքացիական մասնակցության տեսանկյունից:

        Քաղաքացիական կրթության նպատակն է ուսուցանել հմտությունները և գիտելիքները որոնք անհրաժեշտ են ակտիվ, պատասխանատու և պահանջատեր քաղաքացի լինելու համար: Նրա վերջնական նպատակն է երիտասարդներին տեղյակ պահել իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Առավել ևս, այն նպաստում է քաղաքացիների ներգրավվածությանը և ոչ անտարբեր վերաբերմունքին սեփական համայնքում: 

       

    • Կրթությունն ու ակտիվ քաղաքացին

       Կրթությունն ու ակտիվ քաղաքացին

       

      Ակտիվ քաղաքացու զարգացման գործում կրթության դերի մասին

       Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
      Նելսոն Մանդելա


        Բազմիցս խոսել ենք «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի գաղափարական կողմի մասին, թե ինչպես է այն կարևորում և մեր բոլորիս կողմից օգտագործվում որպես քաղաքացիական կրթության միջոց՝ շեշտադրելով երիտասարդների ներգրավվածությունը առողջ քաղաքացիական հասարակության կերտման գործում: Ուստի այս ամսվա թեման նվիրված է «Կրթությանը», որպես անմիջական կապող կամուրջ վերը նշված գաղափարական հենքի և երիտասարդ ակումբավարների ու ակումբ հաճախող երիտասադների հզորացման միջև: Հետաքրքիր է քննարկել և իմանալ, թե որն է կրթության դերը և կարևորությունը ակտիվ քաղաքացու զարգացման գործում:

        Բոլորս էլ, թերևս, կարող ենք փաստել կրթության կարևոր նշանակությունը ժողովրդավարական հասարակության ձևավորման և քաղաքացիական մասնակցայնության մակարդակի բարձրացման գործում, ինչպես տեղական, այնպես էլ նաև ազգային և համաշխարհային մակարդակներով: Ակտիվ քաղաքացի լինել սովորելը ենթադրում է ունենալ որոշակի գիտելիքներ և դիրքորոշումներ, ինչպես նաև տիրապետել մեթոդոլագիաների, որոնք սովորողին հնարավորություն կտան ակտիվորեն ներառվել իր ուսուցման գործընթացում:

        Կրթության դերի հարցը ակտիվ քաղաքացի կրթելիս ժամանակին զուգահեռ դառնում է հրատապ և բանավիճային հարց Եվրոպական Միությունում: Աճող ծայրահեղական, պոպուլիսատական և ազգայանամոլական մոտեցումները շատ ավելի հրատապ են դարձնում այն հարցի պատասխանը, թե ո՞ր գործոններն են, որ երիտասարդներին մղում են հասարակական կյանքում ներգրավվածության և ակտիվ քաղաքացիության: [2]

        «Ակտիվ քաղաքացիություն»-ը կարող ենք դիտարկել որպես մասնակցություն քաղաքացիական հասարակության, համայնքի կամ քաղաքական կյանքին: Մասնակցություն, որին բնորոշ է հարգանքը և ոչ բռնի մոտեցումը՝ մարդու իրավունքներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան: [2]

         Այս բնորոշումը հավաքական բնույթ ունի և իր մեջ ներառում է այնպիսի տարրեր ինչպիսիք են մասնակցային գործունեությունը, փոխադարձ հարգանքը հարաբերություններում, մարդու իրավունքները, պատասխանատվությունը, ժողովրդավարական արժեքները, միջմշակութային հանդուրժողականությունը:

       
        Քննադատական մտածողությունը հանդես է գալիս, որպես կարևոր բաղադրատարր և նախադրյալ ակտիվ քաղաքացիության: Դարաշրջանում, որտեղ սոցիալալական մեդիան վճռորոշ դեր ունի հասարակական կարծիքի, մարդկանց վարքագծի և քաղաքական հայացքների ձևավորման մեջ, ինֆորմացիայի ընդունման և յուրացման ընթացքում քննադատական մոտեցում ունենալու հարցը ծայրաստիճան կարևորվում է և դառնում ակտիվ քաղաքացու ձևավորման կարևոր որակ: [1]

       
        Իսկ ինչպե՞ս են այսօր ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթական համակարգերը գործում անձի մոտ վերը նշված որակների և մոտեցումների ձևավորման համար:
        Ո՞րն է նրանցից ավելի նշանակալի օղակը անձի քաղաքացիության կրթության իրականացման:
        Ինչպիսի՞ չիրացված հնարավորություններ ունեն կրթական այս շրջանակները ակտիվ քաղաքացի ձևավորելիս:

        Հարցեր, որոնց պատասխանները բավական տարբեր են մեկ երկրի կրթական համակարգից մյուսին անցնելիս և հարցեր, որոնց անդրադառնալու ենք մեր ակումբային քննարկումների ընթացքում այս ամիս:
        Ստորև կծանոթանաք կրթական համակարգի առանձնահատկություններին Հայաստանում, ցկյանս ուսուցման, քաղաքացիական կրթություն և ոչ ֆորմալ կրթության եզրույթների բնորոշմանը:

    • Շրջակա միջավայր

      Այս անգամ խոսում ենք

      Շրջակա միջավայրի և քաղաքացիական ներգրավման կապի մասին

      Այսօր շրջակա միջավայրին անդրադառնում են աշխարհով մեկ, քանի որ կա դրա կարիքը։ Այստեղ ձեզ համար առանձնացրել ենք կարևոր բաժիններ, որոնք կօգնեն ձեզ ակումբների ժամանակ անդրադառնալ մարդու ու բնական միջավայրի կապին, ժամանակակից հիմնախնդիրներին ու թե ինչպես կարող են պետություններն ու անհատները ներդրում ունենալ Երկրի բնակլիմայական պայմանների բարելավմանը։