General
Դասընթացի մասին
Ամեն ինչ սկսվում է գաղափարից․․․սակայն գաղափարը վերածել իրականության հաճախ այնքան էլ հեշտ չի լինում, հատկապես երբ խոսքը ուսուցողական միջոցառումների օգնությամբ համայնքի զարգացման մասին է և ահրաժեշտ է պայծառ մտքերը գործի վերածել: Ուսուցողական ծրագրերի նախագծման և իրականացման համար անհրաժեշտ տեսական և գործնական բացը լրացնելուն և երիտասարդ ուսուցանողներին մեթոդական աջակցություն ցուցաբերելուն է ուղղված «Ուսուցանում ուսուցանողների համար» դասընթացը: Ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդական ոլորտում ուսուցողական միջոցառումներ իրականացնող երիտասարդներին առավել հմտորեն մշակել առկա ուսուցողական կարիքներին համապատասխան դասընթացներ:
Դասընթացի ֆորմատ
Դասընթացը երկարաժամկետ է, բաղկացած մի քանի փուլից. 1-ին ուսուցողական հանդիպում, հեռավար ուսուցում, պրակտիկ աշխատանք, 2-րդ ուսուցողական դասընթաց (ամփոփում): Ուսուցանումն իրականացվում է ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդներով՝ համադրելով տեսականն ու գործնականը: Երկու ուսուցողական հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում նյութերի տրամադրումն ու մասնակիցների շարունակական ուղղորդումն իրականացվում է Էլեկտրոնային հարթակի միջոցով:
Մասնակցության պայմաններ`
Դասընթացի մասնակիցները պետք է`
- ունենան հասարակական ոլորտում ուսուցողական դասընթացների իրականացման առնվազն 2 տարվա փորձ
- տիրապետեն ռուսերեն, անգլերեն (կամ ֆրանսերեն) լեզուներին
- ունենան համակարգչային գիտելիքներ
Զբաղվածություն՝ շաբաթական 3-4 ժամ (առցանց)
Տևողություն՝ 8 ամիս
Վճարման կարգ՝ Մասնակիցների դրամական ներդրումը ութամսյա ծրագրի մասնակցության համար կազմում է 40.000 ՀՀԴ:
Ծրագիրը համաֆինանսավորվել է շվեյցարական «Մոզեր» կրթական հիմնադրամի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:
Այս դասընթացը ներկայումս հասանելի չէ ուսանողներին: