Տեսագործնական դասընթաց
Ծրագիրն իրականացվում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ և նպատակ ունի համակցված ուսումնառության միջոցով մասնագետների մոտ ընդլայնել «Հանրակրթության պետական չափորոշիչ»-ի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և ավագ դպրոցներում դրանց վերջնարդյուքների, նկարագրիչների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքները, գործնականում դրանք կիրառելու կարողությունները: Դասընթացի թեմատիկ բաժինները «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակվել են ԿԶՆԱԿ-ի փորձագետների կողմից: Դասընթացը կգործի «ԿԱԶԱ» հիմնադրամի էլեկտրոնային ուսուցման հարթակում։ Ծրագրի մասնակիցներն են ՀՀ դպրոցների երեք հազարից ավելի տնօրեններ և տնօրենի տեղակալներ:
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի նպատակն է` խթանել կրթության ոլորտի զարգացումը և արդիականացումը՝ ի նպաստ սովորողների որակյալ կրթության ապահովմանը, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը, մրցունակ անձի ձևավորմանը և ինքնիրացման աստիճանի բարձրացմանը, կրթական մասնագիտական ներուժի զարգացմանը:«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ․ Հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, ովքեր ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում: Հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության (ֆրանկոֆոնիայի զարգացում) ոլորտներում։