Բարեկամներ,
Ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում երիտասարդական քաղաքականության, ծրագրերի, մեխանիզմների և փորձի վերաբերյալ այս բաժինը, որի ուսումնասիրությունը հնարավորություն կտա զարգացնել ձեր ունակությունները ազգային, տեղական մակարդակներում, համայնքային զարգացման գործընթացներում՝ երիտասարդներին ու երիտասարդական խնդիրներ ներառելու, իշխանությունների հետ համատեղ գործունեություն մշակելու և իրականացնելու, երիտասարդների և համայնքի բարեկեցությունը բարձրացնելու առումով:
Սույն բաժինը իր առջև մի քանի հիմնական խնդիր է դնում, որոնցից են՝
- ծանոթացնել երիտասարդական քաղաքականություն եզրույթին, դրա բաղադրիչներին, զարգացման փուլերին, հիմնական գործիքներին,
- հնարավորություն ստեղծել ուսումնասիրելու ու քննարկելու ՀՀ երիտասարդական քաղաքականության առկա վիճակը, կառույցները, գործընթացները,
- տեղեկացնել երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման միջազգային փորձին և տարածաշրջանային պատկան մարմիններին և ծրագրերին,
- հնարավորություն տալ ուսումնասիրելու ազգային երիտասարդական քաղաքականության զարգացման չափորոշիչներն և իրականացնել համայնքային մակարդակում երիտասարդական քաղաքականության վերլուծություն:
Բաժինն իր մեջ ներառում է տեսական ուսումնասիրման նյութեր և մի քանի գործնական հանձնարարություններ: Բաժնի հանձնարարությունների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ՀՈՒՆԻՍԻ 20-ը: