Դասընթացի մասին
Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն իրականացնում է «Զբոսավարների պատրաստում» դասընթացը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ օտար լեզվի և ցանկանում են ձեռք բերել զբոսավարին անհրաժեշտ գիտելիք և հմտություններ:
Դասընթացը հնարավորություն կտա այն անձանց ովքեր աշխատում են, սովորում և կամ ապրում մարզերում, մասնագիտանալ զբոսաշրջության մեջ՝ առաջարկվող առարկաներն ուսումնասիրելով տնից կամ աշխատավայրից:
Դասընթացի առկա հանդիպումները և այցելությունները տեսարժան վայրեր կամ թանգարաններ կնպաստեն ուսումնասիրվող առարկաների ամրապնդմանը գործնական մեթոդների միջոցով:
Յուրաքանչյուր մասնակից կունենա անհատական հանդիպումներ (մենթորինգ) հմուտ զբոսավարի հետ՝ ապագա մասնագիտությունում ավելի լավ կողմնորոշվելու համար:
Դասընթացի ֆորմատ
Դասընթացի տևողությունն է՝ 6 ամիս։ Դասընթացի հիմնական մասը կազմված է առցանց ուսուցողական նյութերից, կան նաև լսարանային առկա հանդիպումներ և գործնական առաջադրանքներ:
Դասընթացը վարում են պատմության, աշխարհագրության, ճարտարապետության, արվեստի, մշակույթի և այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաև հմուտ զբոսավարներ:
Դասընթացն ավարտած անձանց կտրամադրվի մասնակցության վկայական: Լավագույն մասնակիցներին հիմնադրամը կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում:
Մասնակցության պայմաններ- որևէ օտար լեզվի իմացություն
- համակարգչային տարրական գիտելիքներ
Զբաղվածություն՝ շաբաթական 7-9 ժամՏևողություն՝ 6 ամիս
Լեզու՝ հայերեն
Արժեք՝ ամսական 20.000 ՀՀԴ