Սոցիալական ձեռնարկատիրության խորացված առցանց դասընթաց
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Սոցիալական ձեռնարկատիրության խորացված առցանց դասընթաց
Ուրախ ենք, որ միացել եք մեզ այս կրթական ճանապարհին, որը լի է լինելու բազմաթիվ նոր գիտելիքներով և գործնական հմտություններով, շփումներով, քննարկումներով, կառուցողական քննադատությամբ, փոխօգնությամբ, անձնային և մասնագիտական աճով, մարտահրավերներով և հնարավորություններով:
Դասընթացը սկսելու համար առաջարկում ենք Ձեզ նախ ավելի հանգամանալից ծանոթանալ դասընթացին*: Մասնավորապես ուսումնասիրել Դասընթացի ներածություն բաժնի նյութերը (դասընթացի նկարագրություն, թեմատիկ ծածկույթ, փորձագետներ, էլ. հարթակ և դրանում առկա ուսումնական գործիքարան):
Նյութերն ուսումնասիրելուց հետո, հրավիրում ենք Ձեզ սկսել ուսուցանումը ներածությունից և «ՍՁ հասկացությունը» ուսուցողական առաջին բաժնից:
Առցանց ուսուցման մեր դասընթացի մեթոդաբանությամբ՝ դուք ինքներդ եք ծրագրում և որոշում ուսուցման ժամանակացույցը:
Հարթակում աշխատելու հետ կապված հարցերը խնդրում ենք ներկայացնել Տեխնիկական հարցերի ֆորումում:
Եվս մեկ առաջարկ՝ Սոցիալական ձեռնարկատիրության հետ կապված ամենատարբեր հարցեր ու հնարավորություններ մենք ներկայացնում ենք և քննարկում Ֆեյսբուքյան մեր էջում, որին հրավիրում ենք միանալ նաև ձեզ:
Տեսաբաններն ասում են, որ Սոցիալական ձեռնարկատիրությունը ավանդական բիզնեսի և հասարակական կազմակերպությունների ու կառույցների ապագան է լինելու, ուստի հրավիրում ենք ձեզ դառնալ այդ ոլորտում առաջամարտիկ ու ընդառաջ գնալ զարգացմանը:
Ձեզ մաղթում ենք բովանդակալից, հարուստ, բացահայտումներով լի կրթական ճամփորդություն:
* Դասընթացը մշակվել է 2016 թվականին