General
Դասընթացի մասին
Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում՝ սեփական նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների օգնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:
Դասընթացի ֆորմատ
Ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝
- 3 առկա հանդիպում /«Երիտասարդական մասնակցություն», «Ծրագրերի կառավարում, միջոցների հայթայթում», «Սոցիալական ձեռներեցություն»/
- Առցանց ուսուցում առկա դասընթացների միջև ընկած ժամանակահատվածում, որի շնորհիվ մասնակիցներն ավելի խորը կուսումասիրեն վերը նշված թեմաները
- Համայնքային զարգացման 10 ծրագրերի իրականացում մասնակից երիտասարդների կողմից
Մասնակցության պայմաններ
Ծրագրին մասնակցել 18-30 տարեկան 20 երիտասարդ ՀՀ 6 մարզերից՝ Երևան, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Սյունիք
Զբաղվածություն՝ շաբաթական 5 ժամ
Լեզու՝ հայերեն
Ծրագիրն իրականցվել է 2015-2017թ. թվականներին Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: