General
Դասընթացի մասին
2019 թվականի սեպտեմբերից Bread for the World կազմակերպության ֆինանսավորմամբ «ԿԱԶԱ» հիմնադրամը սկսում է «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» եռամյա ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների քաղաքացիական մասնակցությունն ու նորարար մտածողությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային և ժողովրդավար հասարակության կերտմանը։
Ծրագրի իրականացումը
Ուսուցանողների և փորձագետների մասնակցությամբ կազմակերպվելու է կամավորների քաղաքացիական կրթությունը և վերապատրաստումը՝ որպես երիտասարդական հարթակների և սոցիալական նորարարությունների առաջնորդներ։
Ծրագիրն ունի շահառուների 2 խումբ.
1. այն երիտասարդները, ովքեր ոչ ֆորմալ կրթական դասընթացների միջոցով վերապատրաստվում են որպես երիտասարդական հարթակների առաջնորդներ,
2. այն երիտասարդները, ովքեր մասնակցում են քննարկումներին, ինչպես նաև ծրագրային այլ միջոցառումներին։
Ծրագրի նպատակները
- Խթանել երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը սոցիալական նորարարությունների միջոցով
- Նպաստել երիտասարդների ակտիվ քաղաքացիական մասնակցությանն աջակցող միջավայրի զարգացմանը՝ մշակելով քաղաքացիական կրթության ոլորտի որակյալ նյութեր և վերապատրաստելով քաղաքացիական կրթություն իրականացնողներին։
Քաղաքացիական կրթության ուսուցանողների դասընթաց
Հյուրի կարգավիճակով ուսումնական նյութերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: