General
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի ստեղծման և զարգացման ծրագրերի մեջ:
Մեր առցանց հարթակում այդ թեմաներով մշակված են թե՛ բաց դասընթաց, թե տարբեր այլ ծրագրերում ներգրավված ուսուցանվողների համար իրականացվող բազմաբաղադրիչ ծրագրերի առցանց ուսուցման բաժիններ:Այս պահին հարթակն առաջարկում է Սոցիալական ձեռնարկատիրության առցանց խորացված բաց դասընթաց, որին կարող են գրանցվել բոլոր ցանկացողները: Դասընթացն իր առջև խնդիր ունի առցանց ուսուցման միջոցով զարգացնել սեփական համայնքի խնդիրների բազմակողմանի լուծմանը միտված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կոմպետենցիաներ:Բացի այդ, սկսվել է Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում Ոսուցանողների ուսուցման ծրագիրը, որն իր մեջ ևս ընդարձակ առցանց բաղադրիչ է պարունակում: Ծրագրի հիմնական նպատակն է հայաստանյան ուսուցանողների (թրեյներների) կարողությունների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում՝ նրանց ապահովելով համապատասխան մեթոդաբանությամբ, գործիքակազմով, ուսուցման ծրագրով՝ ուղղված ՍՁ-ի միջոցով համայնքային և տարածաշրջանային զարգացմանը նպաստելուն: