Կարողունակությունները որպես հանրակրթության բովանդակության կառուցման հենասյուներ
Կարողունակությունները որպես հանրակրթության նոր չափորոշչի հենասյուներ
Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հիմքում ընկած է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը: Կրթության բովանդակությունը կառուցվում է համաձայն հետևյալ ստորակարգային սխեմայի (տե՛ս գծապատկեր 2-ը): Չափորոշչով որպես հանրակրթության գերագույն նպատակ սահմանվել է ութ առանցքային կարողունակությունների ձևավորումը: Այնուհետև ձևակերպվել են դպրոցի տարբեր աստիճանների շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: Դրանք այն վերջնարդյունքներն են, որոնք կոչված են ձևավորելու առանցքային կարողունակությունները: Որպեսզի այդ վերջնարդյունքները հասանելի լինեն, ձևակերպվել են կրթության բովանդակային դաշտը տրոհող յոթ ուսումնական բնագավառները, այդ բնագավառները ներկայացնող առարկայացանկերի ձևավորման սկզբունքները, որոնց հիման վրա ներկայացվել է հենքային ուսումնական պլանը, որը ներառում է տարբեր ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակների տոկոսային համամասնությունը:
Համաձայն նոր չափորոշչի տրամաբանության՝ դպրոցի տարբեր աստիճանների շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները պիտի ուղենիշ հանդիսանան առանձին առարկաների չափորոշիչների և ծրագրերի մշակման համար, որոնց հիման վրա էլ պետք է ստեղծվեն համապատասխան դասագրքերն ու ուսումնական այլ գրականությունը:
Գծապատկեր 2. Կրթության բովանդակության կառուցման ստորակարգային սխեման