Սովորել սովորելու կարողունակությունը

Սովորել սովորելու կարողունակության նկարագրիչները

Գիտելիք՝

  • ուսումնառության նախընտրած ռազմավարությունների իմացություն,

  • կրթական կարիքների մասին գիտելիքներ,  

  • ուսուցման տեսությունների իմացություն, 

  • ուսումնառության և անձնական զարգացման ժամանակակից մոտեցումներ,

  • կրթական համակարգի հնարավորությունների, առանձնահատկությունների, սահմանափակումների իմացություն,

  •  որտեղ և ինչպես գտնել հնարավորություններ, նյութեր և աջակցություն ուսումնառության գործընթացներում,

  • ուսուցման արդյունավետության բարձրացման մեթոդներ,

  • կարողությունների ինքնագնահատում, դրանց հիման վրա զարգացման ծրագրերի մշակում:

 

Հմտություններ՝

  • սեփական կարողությունները բացահայտելու, 

  • բարդությունների հետ առնչվելու, քննադատաբար ինքնավերլուծելու և որոշումներ կայացնելու,

  • ինչպես համատեղ, այնպես էլ ինքնուրույն աշխատելու, ուսման արդյունքները գնահատելու և կիսվելու, անհրաժեշտության դեպքում աջակցություն փնտրելու,

  • սոցիալական փոխհարաբերություններն արդյունավետ կառավարելու,

  • համատեքստը վերլուծելու և սեփական կրթական կարիքները բացահայտելու, կրթական նպատակներ և խնդիրներ սահմանելու,

  • սեփական ուսումնառության գործընթացն արդյունավետ և որակյալ կազմակերպելու, խոչընդոտները հաղթահարելու,

  • անձնական և մասնագիտական ​​աճը կառավարելու, արտաքին հնարավորություններն արդյունավետ օգտագործելու,

  • տարբեր համատեքստերում գիտելիքներն ու հմտությունները կիրառելու,

  • ուսման և կյանքի փորձի հիման վրա սեփական կարիերայի աճի հեռանկարներն ու ուղենիշները կանխատեսելու և նախագծելու:

 
Դիրքորոշում /արժեք՝

  • մարդու անձնական, սոցիալական և ֆիզիկական զարգացման, աճի կարևորության գիտակցում,

  • ողջ կյանքի ընթացքում սովորելու նկատմամբ դրական վերաբերմունք, 

  • ողջ կյանքի ընթացքում սովորելու գործունեություն ծավալելու, հաջողության հասնելու գիտակցում և ձգտում,

  •  անընդհատ կրթության ներուժի կարևորության ու արժեքի ընկալում,

  • անհաջողությունը վերլուծելու պատրաստակամություն, շարունակական անհատական աճի և զարգացման հնարավորության գնահատում, 

  • ուսումնառության արդյունքները կյանքի տարբեր համատեքստերում կիրառելու հետաքրքրասիրություն: