Մշակութային կարողունակություն
Մշակութային կարողունակության նկարագրիչները
Գիտելիք՝
- Ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր։
- Տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթում։
- Ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթում։
- Տարբեր ժամանակաշրջանների հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների փոխկապակցվածությունը։
- Տարբեր կրոնական ավանդույթներում առկա ընդհանրություններն ու տարբերությունները։
- Տարբեր մշակույթներ, մասնավորապես՝ արժեքներ, սովորույթներ և հմտություններ, որոնք հատուկ են այդ մշակույթներին։
Հմտություններ
- Արվեստի որոշ տեսակներում կատարել ստեղծագործական աշխատանքներ։
- Արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտել սեփական գաղափարները։
- Մշակել և իրականացնել մշակութային նախագծեր։
- Քննադատաբար անդրադառնալ իր սեփական աշխարհայացքին՝ որպես բազմաթիվ աշխարհայացքներից մեկին։
- Քննադատաբար անդրադառնալ, թե ժամանակի ընթացքում ինչպես է գաղափարը զարգացել տարբեր մշակույթներում տարբեր ձևերով:
- Հարմարվել տարբեր մշակութային պատկանելիություն ունեցող անձնանց հանդիպելիս և շփվելիս։
- Վերլուծել այլ մշակույթներում առկա տարբեր տեսակետներ։
- Արտահայտել, հիմնավորել և պաշտպանել սեփական տեսակետը և դիրքորոշումը։
Վերաբերմունք
- Արտահայտել կամ վիճարկել սեփական գաղափարները և արժեքները։
- Ցուցաբերել հարգանք և հետաքրքրություն տարբեր մշակույթների նկատմամբ։
- Փնտրել ընդհանուր եզրեր իրենից գաղափարապես և արժեքային համակարգով տարբեր մարդկանց հետ քննարկումներ իրականացնելիս։
- Արտահայտել հետաքրքրասիրություն այլ հավատալիքների, մեկնաբանությունների և մշակութային այլ կողմնորոշումների ու պատկանելիության նկատմամբ։
- Ցուցաբերել տարբեր մշակութային պատկանելիություն ունեցող մարդկանց հետ աշխատելու հետաքրքրություն։
- Ողջունել տարբեր արժեքներ, սովորույթներ և վարքագիծ ունեցող մարդկանց հանդիպելու հնարավորությունները։
- Կարևորել իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում։
Արժեք
- Մշակութային ընկալում և արժևորում։
- Արտահայտել այն կարծիքը, որ հասարակության մեջ մշակութային տարբերությունը պետք է դրականորեն արժևորվի և գնահատվի:
- Արժևորել միջմշակութային երկխոսությունը:
- Ներկայացնել հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում։