Մշակութային կարողունակություն
Մշակութային կարողունակության ձևավորման և զարգացման մեթոդական մոտեցումներ
Մշակութային կարողունակությունների ձևավորումը հանրակրթական ծրագրի տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդական մոտեցումներով.
- Որպես մշակութային կարողունակությունները ձևավորող վերջնարդյունքների իրականացման հարթակ կարող է հանդես գալ միջառարկայական կապերի լայն կիրառումը, հատկապես «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման գործընթացում:
- Որպես դասավանդման արդյունավետ մեթոդներ կարող են ծառայել գործնական, հետազոտական աշխատանքները, ուսումնական նախագծերը, մշակութային և միջմշակութային բովանդակության տարբեր միջոցառումները, խաղերը, բանավեճերը և այլն:
- Գնահատման գործիքներից գերակայությունը պետք է տալ ձևավորող գնահատմանը (պորտֆոլիոներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և այլն), իսկ միավորային գնահատումը պետք է իրականացնել համապատասխան ուսումնական վերջնարդյունքները կրող ուսումնական առարկաների բովանդակության ամփոփիչ գնահատման համատեքստում: