Թվային և մեդիա կարողունակության ընդհանուր բնութագիրը

Գիտելիք

  • Ճանաչել տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը. 

  • տեղյակ լինել անձնական տվյալների գաղտնիության կանոններին.

  • ճանաչել պարզ թվային սարքեր, իմանալ համակարգչային ծրագրեր, հավելվածներ, աջակցող սարքավորումներ. 

  • բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք.

  • զանգվածային լրատվամիջոցների, որպես լայն սպառման ապրանքներ, իմացություն և ընկալում, որոնք ունեն արտադրողներ և սպառողներ. ինչպես նաև հնարավոր դրդապատճառների, մտադրությունների և նպատակների իմացություն և ըմբռնում, որոնք կարող են ունենալ զանգվածային լրատվամիջոցների համար բովանդակություն, նկարներ, ուղերձներ և գովազդներ արտադրողները.

  • բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք։