Թվային և մեդիա կարողունակության ընդհանուր բնութագիրը

Դիրքորոշում/արժեք

  • Տիրապետել թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանել օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինել անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառել դրանք, մեկնաբանել յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը. 

  • քննարկել գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենալ փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

  • ճանաչել և պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.

  • ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառել տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.

  • համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

  • քննադատաբար վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակել կիրառվող մանիպուլյացիաները և քննարկել դրանց նպատակները.

  • գնահատել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծել պատճառահետևանքային կապերը և կայացնել որոշումներ.

  • գիտակցել տեխնոլոգիական զարգացման հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար.

  • վերլուծել Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքել դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.

  • անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվել ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծել հասանելի տեղեկույթը, ճանաչել, կառուցել և գնահատել փաստարկները։