Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն
Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության ձեվավորման և զարգացման մեթոդական մոտեցումներ
Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության ձևավորումը հանրակրթական ծրագրի տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդական մոտեցումներով.
-
Որպես մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքների իրականացման արդյունավետ միջոց կարող է հանդես գալ միջառարկայական կապերի լայն կիրառումը, հատկապես «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Ես և շրջակա աշխարհը», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա» առարկաների դասավանդման գործընթացում:
-
Որպես դասավանդման արդյունավետ մեթոդներ կարող են ծառայել գործնական և հետազոտական աշխատանքները, ուսումնական նախագծերը, ֆինանսական բովանդակության տարբեր խաղերը, բանավեճերը և այլն:
-
Գնահատման գործիքներից գերակայությունը պետք է տալ ձևավորող գնահատմանը, իսկ միավորային գնահատումը պետք է իրականացնել ուսումնական դրանց վերջնարդյունքները կրող ուսումնական առարկաների բովանդակության ամփոփիչ գնահատման համատեքստում: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ինքնուրույն հետազոտություններ կատարելու, դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու և օգտագործելու կարողությունների ստուգմանը։