Զբոսավարների պատրաստման դասընթաց 2015-2016

Դասընթացի մասին

Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: «ԿԱԶԱ» շվեյացարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնը իրականացնում է «Զբոսավարների պատրաստում» հեռավար դասընթացը։ Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ օտար լեզվի և ցանկանում են ձեռք բերել զբոսավարին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:

Հեռավար դասընթացը հնարավորություն կտա այն անձանց ովքեր աշխատում են, սովորում են կամ ապրում են մարզերում, մասնագիտանալ զբոսաշրջության մեջ՝ առարկաները ուսումնասիրելով տանից կամ աշխատավայրից։

Դասընթացի առկա հանդիպումները և այցելությունները տեսարժան վայրեր կամ թանգարաններ կնպաստեն ուսումնասիրվող առարկաների ամրապնդմանը գործնական մեթոդների միջոցով։

Դասընթացի ֆորմատ

Դասընթացը տևում է 7 ամիս։ Դասընթացի հիմնական մասը հեռավար է, կան նաև առկա հանդիպումներ և գործնական առաջադրանքներ :

Դասընթացը վարում են պատմության, աշխարհագրության, ճարարապետության, արվեստի, մշակույթի և այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաև հմուտ զբոսավարներ:

Դասընթացն ավարտած անձանց կտրամադրվի մասնակցության վկայական: Լավագույն մասնակիցներին հիմնադրամը կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում:

Մասնակցության պայմաններ

  • որևէ օտար լեզվի իմացություն
  • համակարգչային տարրական գիտելիքներ  

Զբաղվածություն՝ շաբաթական 7-9 ժամ

Տևողություն՝ 7 ամիս

Լեզու՝ հայերեն

Վճարման կարգ՝ ամսական 32.000 ՀՀԴ

ԴԻՄԵԼ ՀԻՄԱ

ՍԿՍԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Last modified: Saturday, 2 April 2016, 3:23 PM