Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ 2015-2016

Դասընթացի մասին

«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիրը /ՀԵՔ/ երիտասարդական ակումբների միջոցով միավորում է հայ երիտասարդներին՝ նպատակ ունենալով խթանել հայ երիտասարդների ինքնավարությունը, նախաձեռնողականությունը և քննադատական մտածողությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային և ժողովրդավար հասարակության կերտմանը։ Այն ունի շահառուների 2 խումբ՝ 1-ինը, այն երիտասարդները, ովքեր ոչ ֆորմալ կրթական դասընթացների միջոցով վերապատրաստվում են, որպես ակումբավարներ, և 2-րդը՝ այն երիտասարդները, ովքեր մասնակցում են ակումբային քննարկումներին, ինչպես նաև ծրագրային այլ միջոցառումներին։ ՀԵՔ ծրագիրը ունի մի շարք երիտասարդական ակումբներ Գյումրիում և Երևանում։ Դրանք են՝ Անգլախոսների, Իսպանախոսների, Ֆրանսախոսների, Մարդու իրավունքների, Հոգեբանական, Արվեստասերների, Իրադարձությունների կենտրոնում և Կինոսերների ակումբները։ Ակումբներում կազմակերպվում են քննարկումներ, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Դասընթացի ֆորմատը

Ծրագիրը նախատեսում է վերապատրաստել ակումբավարներին տարեկան 4 անգամ ծանոթացնելով ակումբավարման հմտություններին ոչ ֆորմալ կրթության միջոցով, ինչպես նաև տրամադրում է ամսեկան քննարկումների թեմաները /օր՝ «Կրթություն»/ էլհարթակի միջոցով։ Ծրագրի թիմը մշակում և էլ հարթակում յուրաքանչյուր ամիս տեղադրում է տվյալ ամսվա թեմայի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը պարունակում է տեքստ, գրականության և համացանցային հղումների ցանկ, թեմատիկ հարցաշար, քննարկումների ֆորում, ինչպես նաև տեսանյութեր։ Ակումբավարները ամսեկան թեմատիկ հանդիպումներին պատրաստվում են օգտվելով էլ հարթակից։

Ծրագրի ընթացքում իրականացվում են նաև այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են երիտասարդական նախաձեռնությունները։ Այդմիջոցառումները թույլ են տալիս ավելի շատ երիտասարդների լինել տեղեկացված հայ հասարակությանն առնչվող շատ խնդիրների մասինև մասնակից լինել դրանց հնարավոր լուծումներին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված Ազգերի Մանկական Հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-իՍանդոզ հիմնադրամի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և մի շարք անհատ դոնորների աջակցության շնորհիվ։

Քննարկվող թեմաներ

Ամսեկան քննարկման թեմաները ընտրվում են ծրագրային թիմի և ակումբավարների խորհրդի կողմից՝հաշվիառնելով հայ հասարակության իրականությունը ։Ընտրված թեմաներն են

  • Ինչպե՞ս սովորել սովորել /հոկտեմբեր, 2014/
  • Ինչպե՞ս երկխոսել այլ մշակույթների հետ (Նոյեմբեր, 2014)
  • Ո՞րն է խաղաղության հասնելու իմ /ներքին, արտաքին/ մոտեցումը (դեկտեմբեր, 2014)
  • Ինչպե՞ս է որոշվում ճշտի և սխալի սահմանը (փետրվար, 2015)
  • Ինչպե՞ս եմ փոխկապակցված իմ շրջակա միջավայրի հետ (մարտ, 2015)
  • Ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները ներնազդում մեզվրա 
  • Ո՞րն է մեր դերը այն կերտելու գործում (Ապրիլ, 2015)

Աշխատանքային գրաֆիկ. 4 ժամ/ շաբաթ

(Ծրագրային մասնակցությունը պետք է լինի շաբաթական 4 ժամ, ներառելով էլեկտրոնային հետազոտությունները, նյութի ուսումնասիրությունները և շաբաթական հանդիպումները )

Տևողություն. 10 ամիս

Լեզուներ. Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն նյութերի մեծ մասը նաև անգլերեն է։

ՍԿՍԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Last modified: Thursday, 8 October 2015, 2:03 AM