Աշխատանքային հմտությունների զարգացում

Դասընթացի մասին

Դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել աշխատանքային գործունեություն սկսելու և այն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններն ու անձնային որակները: Դասընթացը նախատեսված է աշխատանք փնտրող և իրենց հմտություններն ու անձնային որակները զարգացնել ցանկացող անձանց համար։ Դասընթացի ընթացքում քննարկվում են տարբեր թեմաներ հետևյալ թեմատիկ բաժիններով՝ ինչպե՞ս ընդունվել աշխատանքի, ինչպե՞ս հարմարվել նոր աշխատավայրում, ինչպե՞ս ապահովել կարիրայի աճ:

Դասընթացի ֆորմատ

Դասընթացն իրականացվում է առկա հանդիպումների միջոցով, սակայն զուգահեռաբար մասնակիցներն օգտվում են դասընթացի էլեկտրոնային հարթակից, որտեղ ներկայացվում են բոլոր թեմաների վերաբերյալ քննարկված և լրացուցիչ նյութեր: Դասընթացի ավարտից հետո մասնակիցների հետ իրականացվում է կարիերայի խորհրդատվությանն ուղղված անհատական հանդիպում: Դասընթացում ընդգրկված են ոչ ֆորմալ կրթության ոլորտում փորձառու 5 դասընթացավարներ: Դասընթացի ընթացքում կիրառվում են ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդներ` համադրելով տեսականն ու գործնականը:  Դասընթացի ավարտին տրվում է վկայական:

 

Մասնակցության պայմաններ

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, ովքեր

  • փնտրում եք աշխատանք
  • ցանկանում եք կատարելագործել Ձեր աշխատանքային հմտություններն ու անձնային որակները
  • պատրաստ եք ներկա գտնվել դասընթացի բոլոր հանդիպումներին

Զբաղվածություն՝ շաբաթական 2-3 հանդիպում, յուրաքանչյուր՝ 2-3 ժամ

Տևողություն՝ 1 ամիս

Լեզու՝ հայերեն:

Վճարման կարգ՝ ամսական 10.000 ՀՀԴ (առանց համաֆինանսավորման դասընթացի արժեքը կկազմեր 30.000 ՀՀ դրամ):

ԴԻՄԵԼ ՀԻՄԱ

ՍԿՍԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Last modified: Tuesday, 17 May 2016, 11:20 AM