Կրթապիտակներ

Իսկ գիտե՞ք, թե ինչ գործիք է կրթապիտակը


Կրթապիտակները կարող ենք ներկայացնել մեզ, թերևս, առավել հայտնի  շքանշանների ու կրծքանշանների օրինակով, որոնք, շնորհվելով անհատին որոշակի ձեռքբերումների, իրականացրած սխրանքների համար, մի կողմից հաստատում են նրա իրագործումները, մյուս կողմից՝ պարտավորեցնում ավելի լավը լինել, ավելիին հասնել։


Անհատի գիտելիքների և ձեռքբերումների մասին հավաքական տվյալներ տրամադրում են նաև դիպլոմները, սերտիֆիկատների տարբեր տեսակները, այնուամենայնիվ, այս տիպի հավաստագրերը մանրամասն, տեսանելի և թափանցիկ կերպով չեն ներկայացնում իրենց «պարունակությունը», այլ զուտ տալիս են տեղեկություններ այն մասին, որ, տվյալ անձը մասնակցել է այս կամ այն դասընթացին/ծրագրին։

Ինչպես ընդունված է, նման հավաստագիրը ներկայացվում է գործատուին, իսկ վերջինս էլ, ինչպես հայտնի է, ցանկանում է հավաստիանալ՝ արդյոք տվյալ անհատն ունի համապատասխան փորձ նշված ոլորտում։ Բայցևայնպես, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հավաստագրերում ոչ մի կերպ չի երևում ձեռքբերված փորձը, ավելին՝ ֆորմալ կրթական ներկայիս համակարգը բարելավման շատ տեղեր ունի գիտելիքի և փորձի համադրման, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստելու հարցում։ 

Ապրելով և արարելով թվային դարաշրջանում՝ մասնագիտական և անհատական աճի, գիտելիքների, փորձի ամրագրումը շատ պրակտիկ է դառնում թվային գործիքների կիրառմամբ։ Կրթապիտակը դրանցից մեկն է: Վերջինս՝ որպես գնահատման ոչ ավանդական գործիք, ներկայացնում է անհատի ուսումնառության գործնական արդյունքները՝ գիտելիքները, հմտությունները, ինչպես նաև նրա հետաքրքրություններն ու ձեռքբերումները։

Թե էլ ինչպես կարելի է օգտագործել կրթապիտակների համակարգը՝ կարող եք ծանոթանալ մեր կողմից մշակած ձեռնարկում․

 

Կրթապիտակների հետ ծանոթացման Ձեր ուղին կարող եք սկսել ներբեռնելով դրանք վաստակելու համար նախատեսված հավելվածը՝ 
(Նախապես գրանցվելով https://www.badgecraft.eu/hy կայքում)

 

IOS Application 

ANDROID Application 

  

Քո առաջին կրթապիտակը
(Կրթապիտակների նորեկ)


Իսկ եթե ցանկանում եք ինքներդ ստեղծել կրթապիտակներ և օգտագործել դրանք Ձեր կրթական գործընթացներում, մենք Ձեզ համար մշակել ենք մի քանի ձևանմուշ, որոնք կարող եք ազատորեն օգտագործել․


 Իսկ հետևյալ կայքերի միջոցով կարող եք զրոյից ստեղծել Ձեր ուզած պատկերներով կրթապիտակները՝

  

Դե՛ ինչ, Ձեզ հաճելի բացահայտումներ ենք մաղթում 

Վերջին փոփոխություն: Tuesday, 11 May 2021, 3:54 PM