Օգտագործված հասկացությունների պարզաբանումներ

  • Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:

https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788: էջ 3

https://rm.coe.int/prems-000821-arm-2510-reference-framework-vol-1-couv-texte-16x24-web/1680a1b757 , էջ 88

https://rm.coe.int/prems-000821-arm-2510-reference-framework-vol-1-couv-texte-16x24-web/1680a1b757 ,էջ 91

https://rm.coe.int/prems-000821-arm-2510-reference-framework-vol-1-couv-texte-16x24-web/1680a1b757 , էջ 91:

 

  • Վերաբերմունքն ընդհանուր կողմնորոշումն է, որ անհատը որդեգրում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ (օր.` անձի, խմբի, կառույցի, խնդրի, երևույթի, խորհրդանիշի)։ Վերաբերմունքները սովորաբար կազմված են չորս բաղադրիչներից համոզմունք կամ կարծիք օբյեկտի նկատմամբ, հույզ կամ զգացմունք օբյեկտի նկատմամբ, տվյալ օբյեկտի գնահատական (դրական կամ բացասական), և օբյեկտի նկատմամբ որոշակի վարքագիծ դրսևորելու միտում։ Վերաբերմունքները տարբերվում են իրենց կայունությամբ, տևականությամբ և վարքագծի վրա ազդեցությամբ։ Կարելի է տարանջատել անթաքույց և սքողված մոտեցումները։ Անթաքույց մոտեցումները կարելի է գիտակցաբար վերլուծել և վերահսկել ու արտահայտել խոսքով։ Սքողված մոտեցումները հնարավոր չէ գիտակցաբար վերլուծել կամ վերահսկել, և, փոխարենը, դրանք արտահայտվում են նուրբ կամ քողարկված վարքագծերով, ինչպես օրինակ՝ դիմախաղ, մարմնի շարժումներ և ռեակցիաներ։ Անթաքույց մոտեցումների փոփոխությունները հնարավոր չէ արտացոլել սքողված մոտեցումների համապատասխան փոփոխություններով։ Հնարավոր է տարբեր առիթներով նույն օբյեկտի նկատմամբ ունենալ երկու կամ ավելի վերաբերմունք, ունենալ երկիմաստ վերաբերմունք, իսկ միևնույն օբյեկտի նկատմամբ անթաքույց ու սքողված մոտեցումները կարող են դրսևորվել հակասական զգացմունքներով և գնահատականներով։ 

https://rm.coe.int/prems-000821-arm-2510-reference-framework-vol-1-couv-texte-16x24-web/1680a1b757, էջ 80

  • Վերջնարդյունք: Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788: էջ 3

Վերջին փոփոխություն: Monday, 28 March 2022, 1:16 PM