Կարողունակությունների վրա հիմնված կրթակարգերի առանձնահատկությունները

  1. Ուսումնական առարկաների վրա հիմնված կրթակարգերում սահմանվում են այն գիտելիքները, կարողությունները և արժեքները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առարկայի ուսումնասիրության արդյունքում: Կարողունակությունների վրա հիմնված մոտեցման դեպքում առարկաները դիտվում են որպես գործիք առավել ընդհանրական որակներ ձևավորելու համար: Ընդ որում, որպես կանոն, այդ որակներից (կարողունակություններից) յուրաքանչյուրը ձևավորվում է մի քանի առարկաների ուսումնասիրության արդյունքում:

  2. Կարողունակությունների վրա հիմնված մոտեցման դեպքում ուսումնական գործընթացը կազմակերպվում է այնպես, որ հնարավորինս նպաստի սովորողի այն գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորմանը, որոնց սովորողը առնչվում է իր առօրյա և ուսումնական գործունեությունը կազմակերպելիս:  

  3. Այս մոտեցումն առավել բարձր պահանջներ է առաջադրում դասավանդողներին, քան թեմատիկ ուսուցման դեպքում է:

  4. Այս մոտեցման դեպքում, կրթության բովանդակությունը ձևավորվում է կարողունակությունների հենքի վրա, այլ ոչ թե առանձին առարկաների: Հաջողությունը պայմանավորված է կարողունակությունների, այլ ոչ թե առանձին առարկաների յուրացմամբ: 
    Կարողունակությունների վրա հիմնված կրթական համակարգերը կարևորում են այն, որ սովորողները կարողանան կիրառել ձեռք բերված գիտելիքները և հմտությունները նոր համատեքստերում, կարողանան հմտորեն լուծել առաջացող խնդիրները։ 

 

Վերջին փոփոխություն: Monday, 28 March 2022, 7:22 PM