Տնտեսական աճ
Մարդիկ սիրում են մտածել և խոսել տնտեսական այն հարցերից, որոնք ազդում են իրենց՝ որպես սպառողների, աշխատողների, արտադրողների, ներդրողների կամ պարզապես քաղաքացիների վրա:
- Ի՞նչ ես կարծում, գները կբարձրանա՞ն:
- Ի՞նչ ես կարծում, խնայողություններս ավանդ դնեմ, թե՞ կանխիկ պահեմ:
Այս և այլ հարցերին պատասխանելիս մենք առնչվում ենք տնտեսական ցուցանիշներին: Դրանք ցույց են տալիս, թե ինչպիսի իրավիճակում է տնտեսությունը, ըստ դրանց կայացնում ինչպես առօրեական ֆինանսական որոշումներ, ինչպես, օրինակ, ծախսե՞լ, թե՞ խնայել վաստակած գումարը, այնպես էլ երկարաժամկետ, օրինակ՝ գնել բնակարան, ձեռք բերել արժեթղթեր, սկսել սեփական բիզնես: Եթե անգամ նման տեղեկատվությունը ձեզ համար բացահայտի և ներկայացնի ձեր ֆինանսական խորհրդատուն, ձեր ֆինանսներին վերաբերող վերջնական որոշումը դուք եք կայացնում: Այդ պատճառով տնտեսական թեմաների ուսումնասիրումը ձեզ հնարավորություն կտա պատկերացում կազմելու տնտեսական անցուդարձի վերաբերյալ, լինելու տեղեկացված՝ անձնական ֆինանսներին վերաբերող որոշումներ կայացնելիս: