Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում
«Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում» դասընթացն ուղղված է պատերազմական իրավիճակների ընթացքում և դրանցից հետո երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցության հիմնական առանձնահատկությունների, իրականացման ձևերի, առկա մոտեցումների ուսումնասիրմանը։
Դասընթացում ներառված են ուսումնական տեսանյութեր, ընթերցանության նյութեր, մտորելու հարցեր, ստուգիչ հարցաշարներ: Բացի դա, գրադարանի բաժնում ավելացվել է երեսունից ավելի նյութ՝ գործնական աշխատանքներում օգտագործման համար:
Դասընթացի նյութը ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի իրականացնող գործընկերների տեսակետները։
Էլեկտրոնային գրադարան
«Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում» դասընթացը ուղղված է երեխայի հետ հոգեբանական խորհրդատվական աշխատանքների առանձնահատկությունների, իրականացման պայմանների, մոտեցումների լուսաբանմանը։ Դասընթացում ներառվում են գործընթացի կազմակերպման, իրականացման, ծնողների հետ աշխատանքի հետ կապված հիմնական մոտեցումները։ Ներառված են նաև որոշակի գործնական մեթոդներ և տեխնիկաներ։
Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում
Սույն դասընթացը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացնող գործընկերների տեսակետները։
Կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպում
Տվյալ դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր իրականացնում են հոգեբանական աջակցություն կրթական հաստություններում։ Դասընթացի շրջանակներում մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպման, տարբեր կրթական սուբյեկտների հետ աշխատանքի իրականացման հիմնական առաձնահատկություններին։ Դասընթացը հնարավորություն կտա կազմակերպել կրթական հաստատությունում գործող հոգեբանական ծառայության աշխատանքներն ավելի արդյունավետ և ուղղորդված։
1. Կրթության հոգեբանի աշխատանքային ուղղությունները
2. Կրթության հոգեբանի աշխատանքը տարբեր խնդիրների հետ
3. Կրթության հոգեբանի աշխատանքի կազմակերպումը սովորողների ծնողների հետ
4. Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում
5. Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում
Ընտանեկան ճգնաժամային միջամտություն
«Ընտանեկան ճգնաժամային միջամտություն» դասընթացն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում երեխաներին, դեռահասներին, նրանց ընտանիքներին հոգեբանական ճգնաժամային միջամտության մոտեցումների, հնարների, միջոցառումների լուսաբանմանը։ Ընտանեկան ճգնաժամային իրավիճակները առավելապես խոցում են երեխաներին։ Երեխայի և դեռահասի հոգեկան առողջության ապահովման համար բացի երեխային անմիջական օգնություն ցուցաբերելուց, անհրաժեշտ են նաև մի շարք միջոցառումներ՝ ուղղված երեխայի շրջապատին։ Դասընթացը ներառելու է թե՛ ընդհանրական գիտելիքներ և մոտեցումներ ճգնաժամային խորհրդատվության վերաբերյալ, թե՛ անդրադառնալու է որոշակի հստակ խնդիրներին (օրինակ, բռնություն, ամուսանլուծություն, կորուստ և այլն)։